Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
21.05.2013 | 00:09

...թե Գագիկ Ծառուկյանի` «ԲՀԿ-ն ընդդիմություն չէ» արտահայտությունը հնչել է ընդամենը իշխանության գլխի տակ փափուկ բարձ դնելու, Ծառուկյանի բիզնես-պրոյեկտները չվնասելու մտայնությունից ելնելով: ՈՒրիշ ոչինչ: Այսպես են մտածում ոչ միայն ԲՀԿ-ում, այլև հենց իշխանությունում։ «Եթե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, ապա ինչո՞ւ Ծառուկյանը չի արգելում իր թիմից հնչող «լափառոշ», ագրեսիվ հայտարարություններն իշխանության հասցեին. բավական է նայել «Կենտրոն» ՀԸ, և կհասկանաս, որ Ծառուկյանը խորամանկում է` սև գործը թողնելով այլոց, ինքը պրծացնում է իր մաշկը»,- հարցնում-պատասխանում են իշխանականները` թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում:

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ